Սթոլտենբերգը բացել է գագաթաժողովը, որտեղ քննարկվելու են Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը
International newsՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը երեքշաբթի բացել է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հերթական գագաթաժողովը, որը տեղի է ունենում Վիլնյուսում, որի ընթացքում նախատեսվում է ընդունել դաշինքի համար պատմական մի շարք որոշումներ, այդ թվում Ուկրաինայի անդամակցության եւ Եվրոպայում ռազմական ներկայության ընդլայնման (նաեւ Ռուսաստանի սահմանների մոտ) վերաբերյալ։
«Այսօր մենք կընդունենք շատ որոշումներ, որոնք կհզորացնեն մեր դաշինքը»,- ասել է նա՝ բացելով գագաթաժողովը։ Հեռարձակումն իրականացնում է ՆԱՏՕ կայքը։
Որոշումների թվում, որոնք նախատեսում են հաստատել ՆԱՏՕ ղեկավարները, մասնավորապես, ընդգրկված են Ուկրաինային բազմամյա աջակցության փաթեթը, որը ներառում է նրա ապագա անդամակցության համար գործողությունների պլանի կատարման պայմանների չեղարկումը, դաշինքի պաշպանության նոր տարածաշրջանային պլանները, որոնք ենթադրում են հետագա ամրապնդում Ռուսաստանի հետ սահմանին եւ սցենարներ «ՌԴ-ի հետ ռազմական դիմակայության» դեպքում, ինչպես նաեւ պաշտպանական ծախսերի ավելացում ՀՆԱ նվազագույնը 2 տոկոսի չափով եւ արդյունաբերության ռազմականացում։