Հետիոտնը վրաերթի է ենթարկվել․ գիտակցության չգալով՝ մահացել է
Event of the dayՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Հրաչյա Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 84 հասցեի մոտ, «Վեգա» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 63-ամյա Գառնիկ Խ․-ին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով՝ մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։