ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒLԻՍԻ). Բողոքի ակցիա Ռուսաստանի դեսպանատան ու հյուպատոսության մոտ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բոտսվանա՝ Նախագահի օր, Բրունեյ՝ Սուլթանի օր, Հայաստան՝ Դատախազության աշխատողների օր, Բուլղարիա՝ Ջուլիա երիտասարդական տոնի օր, Բուրունդի՝ Անկախության օր, Գանա՝ Հանրապետության օր, Կանադա՝ Կանադայի օր, Ղրղզստան՝ Հարկային աշխատողների օր, Չինաստան՝ Կոմունիստական կուսակցության ստեղծման օր, Լեսոտո՝ Ընտանիքի օր, Մոլդովա՝ Հարկային աշխատողի օր, Ռուանդա՝ Անկախության օր, Սոմալի՝ Միության օր, Սուրինամ՝ Հաղթանակի օր, Ուկրաինա՝ Ճարտարապետության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1898 – ծնվել է բանաստեղծուհի, դրամատուրգ Վարսենիկ Աղասյանը։
1909 - ծնվել է արձակագիր, թարգմանիչ Վալտեր Արամյանը։
1911 – ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի Աղավնին։
1921- համոզվելով, որ Նախիջևան երկրամասն անցնելու է խորհրդային Հայաստանին, Նժդեհը անցել է Իրան։
1940 - ծնվել է ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։
1973 –ծնվել է ամերիկահայ երաժիշտ Ջոն Դոլմայանը։
1983 - Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) ռումբ է պայթեցրել Փարիզի Օրլի օդանավակայանի ԹըրքիշԷյրլայնս ընկերության գրասենյակի առջև, որի արդյունքում սպանվել է 8, վիրավորվել՝ 55 մարդ։ Ընդ որում, նախատեսված է եղել, որ պայթյունը պետք է տեղի ունենար ինքնաթիռի թռիչքի ժամանակ։
1990 – ծնվել է ամերիկահայ հոկեյիստ Զաք Պողոսյանը։
2009 - իրանական «Կասպյան ավիաուղիների»` Թեհրան-Երևան չվերթ իրականացնող «Տու-154» օդանավը վթարի է ենթարկվել, որի արդյունքում զոհվել են 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները: Հայաստանի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:
2011- Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։
2011 –վախճանվել է դերասանուհի Դոնարա Մկրտչյանը։
2013 - Հայաստանի քաղաքացի, Ղարաբաղյան պատերազմի վետերան Հրաչյա Հարությունյանը, որի ավտովթարի պատճառով մահեր են գրանցվել, Մոսկվայի դատարան է տարվել չսափրված, կանացի ծաղկավոր խալաթով: Դրա առթիվ մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության, մեկ այլ խումբ էլ՝ Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ բողոքի ցույցի։
2014 - Ռուսաստանի անվտանգության դաշնության ծառայությունը ձերբակալել է գործարար Լևոն Հայրապետյանին։
2017 –վախճանվել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին։
2019 - առողջապահության նախարարության զգուշացումից հետո, թե կանաչած Սևանի որոշ ափերում լողալը վտանգավոր է, ափերի սեփականատերերն ու վարձակալները բողոքի ակցիա են սկսել։ Նրանք փակել են Երևան-Սևան մայրուղին։
2020 - Տավուշում հուլիսյան զինված առճակատումից հետո հաստատվել է ժամանակավոր հրադադար:
2022 - դատական նիստի ժամանակ վախճանվել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
ԱՇԽԱՐՀ
69 - Տիբերիուս Յուլի Ալեքսանդրը հրամայել է Ալեքսանդրիայում գտնվող իր լեգեոններին հավատարմության երդում տալ Վեսպասիանին՝ որպես Հռոմի կայսր։
251 - վախճանվել է Հռոմի կայսր Գայ Կվինտ Տրայան Դեցին։
1097 - Դորիլեի ճակատամարտում խաչակիրները հաղթել են Կիլիջ-Ասլանի սելջուկական բանակին։
1240 - Ալեքսանդր Նևսկին Նևայի ճակատամարտում հաղթել է շվեդներին։
1520 - Էռնան Կորտեսի իսպանացի կոնկիստադորները գիշերային ճակատամարտից հետո կարողացել են լքել Տենոչտիտլան քաղաքը։
1569 - Լյուբլինյան ունիայով ստեղծվել է Ռեչ-Պոսպոլիտան (Լեհաստանի և Լիտվայի միավորում)։
1606 – ծնվել է հոլանդացի հայտնի գեղանկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնը։
1646 - ծնվել է գերմանացի փիլիսոփաիդեալիստ, մաթեմատիկոս, ֆիզիկոս և գյուտարար Գոտֆիլդ Վիլհելմ Լայբնիցը։
1741- ռուս ճանապարհորդ Ալեքսեյ Չիրիկովը հասել է Ալ յասկա՝ դառնալով առաջին եվրոպացին, որը ոտք է դրել այնտեղ։
1776 - Միլանում բացվել է Լա Սկալա թատրոնը։
1777 - վախճանվել է չինացի փիլիսոփանեոկոնֆուցիոնիստ Դայ Չժուն։
1795 - «Մարսելիեզը» պաշտոնապես դարձել է Ֆրանսիայի օրհներգ։
1799 - հայտնաբերվել է Ռոզետյան քարը։
1804 - ծնվել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդը (իսկական անունը՝ Ամանդինա Ավրորա Դյուպեն)։
1807 - Աֆոնի մոտ ադմիրալ Դմիտրի Սենյավինի ռուսական էսկադրան ջախջախել է թուրքական նավատորմը։
1851- տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի բացումը։
1875 - սկսել է գործել Համաշխարհային փոստային միությունը։
1904 - վախճանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ Անտոն Չեխովը։
1910 - Էմիլ Կրեպելինը իր գրքում նկարագրած հիվանդությանը տվել է իր գործընկեր Ալոյիս Այցհեյմերի անունը՝ Այցհեյմերի հիվանդություն։
1916 – վախճանվել է ռուս կենսաբան Իլ յա Մեչնիկովը։
1979 – վախճանվել է ուրուգվայցի բանաստեղծ Խուանա դե Իբարբուրոն։
1997 -Հոնգկոկը կրկին դարձել է Չինաստանի մաս։
2006- հիմնադրվել է Թվիթթեր միկրոբլոգային ծառայությունը։
2013 - Խորվաթիան դարձել է Եվրամիության անդամ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում