Միլիարդավոր տարիներ երկրային օրը տևել է ընդամենը 19,5 ժամ. ինչո՞ւ է այսօր այն տևում 24 ժամ
LifestyleՄեկ միլիարդ տարի Երկրի վրա օրը տևել է ընդամենը 19,5 ժամ: Այսօր օրվա տևողությունը կարող էր հասնել մինչև 60 ժամ, եթե չլիներ Լուսնի և Արեգակի մակընթացային ուժերի ազդեցությունը։
Ինչպես պարզել է Տորոնտոյի համալսարանի աստղաֆիզիկոսների խումբը, Երկրի օրվա դանդաղ և կայուն երկարացումը, որն առաջացել է Լուսնի մակընթացային ձգողականության հետևանքով, ավելի քան մեկ միլիարդ տարի է՝ դադարել է, ինչի պատճառով այսօրվա տևողությունը 2-3 անգամ ավելի երկար չէ:
Գիտնականներն ասում են, որ մոտ երկու միլիարդ տարի առաջ և ավելի քան մեկ միլիարդ տարի Արեգակի առաջացրած մթնոլորտային մակընթացությունը հակազդել է Լուսնի ազդեցությանը` պահպանելով Երկրի պտտման արագությունը, իսկ օրվա տևողությունը` 19,5 ժամ: Առանց մեր մոլորակի պտույտի դանդաղեցման այս դադարի, մեր ներկայիս 24-ժամյա օրը կձգվեր մինչև 60 ժամ:
Մեր մոլորակի պտտման արագությունը միշտ չէ, որ նույնն է. Լուսինն աստիճանաբար հեռանում է Երկրից, և դա ազդում է մոլորակի պտտման արագության վրա։ Նախկինում օրը 1,8 միլիվայրկյանով ավելի երկար էր, քան այսօր։ Երկրի պատմության մեջ օրվա տևողությունը տարբեր է եղել․ օրինակ՝ Լուսնի ձևավորումից կարճ ժամանակ անց՝ մոտ 4,5 միլիարդ տարի առաջ, օրը տևել է ընդամենը 10 ժամ։ Դինոզավրերի դարաշրջանի վերջում՝ մոտ 70 միլիոն տարի առաջ, օրվա տևողությունն ավելացել էր՝ հասնելով մեզ համար ավելի սովորական՝ 23,5 ժամի:
Այս փոփոխությունների տեմպերը, սակայն, հաստատուն չեն։ Եթե օրը շարունակեր աճել նույն տեմպերով, ապա ներկայումս օրվա տևողությունը կկազմեր մոտ 60 ժամ։ Սակայն Երկրի, Լուսնի և Արեգակի հետ կապված որոշ գործոններ կանխել են այս սցենարը:
Լուսնի ձգողականության ուժը պատասխանատու է օվկիանոսի մակընթացությունների համար և դանդաղեցնում է երկրագնդի պտույտը` առաջացնելով շփում ջրի և ծովի հատակի միջև: Արեգակը Երկրի մթնոլորտում նույնպես «ուռուցիկություն» է ստեղծում, սակայն այն չի դանդաղեցնում Երկրի պտույտը, այլ արագացնում է այն։ Ներկայումս Լուսնի ազդեցությունը 10 անգամ գերազանցում է Արեգակի ազդեցությանը, և արդյունքում Երկրի պտույտը դանդաղում է։
Այնուամենայնիվ, մոտ 2,2 միլիարդ տարի առաջ այս երկու գործոնները հավասարակշռված էին: Երկիրն իր առանցքի շուրջն ամբողջական պտույտ կատարում էր 20 ժամում, իսկ արևային մակընթացությունը՝ 10 ժամ։ Լուսնի և Արևի ռեզոնանսային փոխազդեցությունը 1,6 միլիարդ տարվա ընթացքում հավասարակշռել է օրվա տևողությունը՝ մոտ 19,5 ժամ: Առանց այս հավասարակշռության, օրը կարող է շարունակվել աճել մինչև 60 ժամ, ինչը կհանգեցներ Երկրի վրա այսօր կյանքի բոլորովին այլ ձևի: