Արցախում հղի կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում
BlogՖեյսբուքյան օգտատեր Գայանե Այվազյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Արցախ, մեր օրեր
Նկարում հղի կին է, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում։
Ընկերներ, Արցախում աղետ է, հասկանու՞մ եք... խելագարվելու»։
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովն ավելի վաղ ահազանգել էր՝ Արցախի Հանրապետությունում հղիները զուրկ են վիտամիններով հարուստ մթերք ձեռք բերելու հնարավորությունի, վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ։