Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բազմաթիվ քաղաքացիներ վարորդական վկայականներ են ստացել ՃՈ տեսուչներին կաշառք տալու դիմաց. մեղադրանք է ներկայացվել 14 անձի

Society

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի շարք քաղաքացիների օգտին հովանավորչության և ապօրինի գործողություններ կատարելու համար, Կոտայքի մարզի բնակիչ Ս. Գ.-ի, իսկ որոշ դեպքերում նաև այլ քաղաքացիների միջնորդությամբ՝ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ մի շարք քաղաքացիներ առանց համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ ունենալու իրենց կամ մտերիմների համար վարորդական վկայականներ ձեռք բերելու հարցով դիմել են  Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, իսկ վերջիններս օժանդակել են իրենց ծանոթ ՃՈ տեսուչներին՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող քննություններով տվյալ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում: Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, հիշյալ քաղաքացիներից ստանալով տարբեր՝ 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ, դրանց մի մասը պահել են իրենց՝ որպես ցուցաբերած «աջակցության» վարձատրություն, իսկ մնացած մասը որպես կաշառք փոխանցել են ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձանց:

Արդյունքում ոստիկանության աշխատակիցներ  Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու, քաղաքացիներից ձևականորեն ընդունել և դրական են գնահատել գործնական ու տեսական քննությունները, որոնց հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական վկայականներ: Որոշ դեպքերում վկայականներ են տրամադրվել նաև վարորդի այն թեկնածուներին, ովքեր նախկինում մի քանի անգամ չեն կարողացել հանձնել գործնական քննությունները և վարելու բավարար հմտություններ չեն ունեցել:

Այնուհետև ՃՈ պաշտոնատար անձինք շրջանառության մեջ են դրել գործնական քննություն ընդունելու մասին արձանագրություններ, որոնցում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները հանձնել են գործնական քննությունները՝ ճիշտ կատարելով պահանջվող բոլոր գործողությունները, ինչի հիման վրա նրանց տրամադրվել են վարորդական վկայականներ:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար՝

ՃՈ տեսուչ Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեսուչ Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով,

Ս. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-436-րդ հոդվածի 1-ին մասով, 44-436-րդ հոդվածի 1-ին մասով և 440-րդ հոդվածի 2-րդ մասով, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով:

Եվս 9 անձի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor