«Փրկեց հայկական շոուբիզնեսը»․ Բրյունետի ոճային կերպարը
Lifestyle«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն, անխոս, աչքի է ընկնում ճաշակի ու ոճի յուրահատուկ զգացողությամբ։ Երգչուհուն միշտ հաջողվում է ներդաշնակորեն համադրել ոճերն ու գույները՝ լինելով, միեւնույն ժամանակ, պարզ եւ աչքի ընկնող։
Բրյունետը շատ ակտիվ չէ Instagram-ում, բայց երբեմն կիսվում է իր նորություններով, ժամանակ առ ժամանակ էլ՝ նոր ոճային լուծումներով։ Հերթական հրապարակման մեջ երգչուհին իր սիրելի գույներով է։ Նա կրում է կրեմագույն տոպ, որի տակից փոքր-ինչ երեւում է սեւ ներքնազգեստը, իսկ տոպը համադրված է ջինսե երկար, ուղիղ շրջազգեստի հետ։ Այս տեսակի շրջազգեստն, ի դեպ, շատ թրենդային է այս սեզոնին։ Բրյունետը կրում է ցածր, հարմարավետ սանդալներ, իսկ ամռան կիզիչ արեւից, իհարկե, պատսպարվել է արեւապաշտպան ակնոցով։ Կերպարի հետ երգչուհին նախընտրել է կանաչավուն երանգի փոքրիկ պայուսակ։
Հետեւորդները բարձր են գնահատել Բրյունետի ճաշակը․ հնչել է նաեւ կարծիք, որ երգչուհին հայկական շոուբիզնեսին նոր գույն է հաղորդել։ «Շուտով շոուբիզնեսից սկսած՝ կսկսեն Բրյունետին կրկնօրինակել»,-գրել է երկրպագուներից մեկը։
«Փրկեց հայկական շոուբիզնեսը»՝ ասվում է մեկնաբանություններից մեկում։