Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 6,5 տոկոսով
AnalysisԱսիական զարգացման բանկը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը պահպանել է 6,5 տոկոսի մակարդակում: Այս մասն նշված է բանկի ընթացիկ` հուլիս ամսվա տնտեսական հետազոտության մեջ։
Բանկի տվյալներով` գնաճը Հայաստանում, ինչպես և հարևան Վրաստանում, զգալիորեն նվազում է։ 2022 թվականի հունիսին այն կազմել է 10,3%, իսկ 2023 թվականի հունիսին 2017 թվականից ի վեր առաջին անգամ բացասական է եղել (-0,5%)։ Արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը՝ 10,75 տոկոսից հասցնելով 10,5 տոկոսի։
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԱԶԲ -ն ակնկալում է գնաճի կրճատում՝ 10,6% - ից մինչև 7,8%: