«Հայաքվե»-ին միացել են 38500 ՀՀ քաղաքացիներ. Ավետիք Չալաբյան
TVԱնցած երեկոյի տվյալներով «Հայաքվե»-ին միացել են 38500 ՀՀ քաղաքացիներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Նախորդ շաբաթ 25 հազար էր արդյունքը, մեկ շաբաթվա ընթացաքում միացել է 13 500 քաղաքացիներ, որոնցից 19870-ը Երեւանում, 18010 ՀՀմարզերքում եւ 620 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքով»,- ասաց նա՝ նշելով, որ բոլոր ուղղություններով թվերն աճում են:
Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքը մեկնարկել է արդեն 3 շաբաթ, այն նպատակ ունի օրենսդրական նախաձեռնություն մտցնել ԱԺ, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նրանց համար, ովքեր Արցախը կճանաչեն որևէ այլ պետության կազմում:
Առաջին փուլով անհրաժեշտ է 50 հազար ստորագրություն, այն ԱԺ-ում մերժելու դեպքում 300 հազար ստորագրություն:
Ստորագրահավաքը կավարտվի օգոստոսի 19-ին։