Yerevan, 06.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զգուշացեք խարդախության նոր տեսակից․ փորձ է արվում հափշտակել անհատների գումարները

Society

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջերս սոցիալական կայքերում տարածում են գտել ներդրումային խարդախությունները, որոնք, ներկայացնելով գայթակղիչ առաջարկներ, փորձում են անհատներին ներգրավել կեղծ ներդրումային նախագծերում և հափշտակել վերջիններիս գումարները

Խաբեբաներն օգտագործում են տարբեր մարտավարություններ, որպեսզի օրինական երևան և վստահություն ներշնչեն. օրինակ՝ հայտարարությունների ներքո տեղադրում են կեղծ լիցենզիաներ կամ այլ փաստաթղթեր, օգտագործում են խոշոր և ճանաչված ընկերությունների ապրանքանիշերը կամ լոգոները և այլն: Սակայն, իրականում, նման հայտարարությունների նպատակը մեկն է՝ գողանալ Ձեր անձնական և բանկային տվյալները կամ էլ վերցնել Ձեր գումարը՝ դրա դիմաց որևէ ծառայություն չմատուցելով: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է Abcfinance.amից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։

Ներկայումս «Facebook» սոցիալական կայքում տարածվել է կեղծ տեսահոլովակ «Գազպրոմ Արմենիա» ընկերության վերաբերյալ: Տեսահոլովակում առաջարկ է արվում ներբեռնել մի հավելված, որի օգնությամբ կարող եք ներդրում կատարել «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժնետոմսերում և դրա դիմաց ամեն ամիս ստանալ 1 500 000 դրամին համարժեք եկամուտ: Առավել համոզիչ թվալու համար հայտարարում են, որ հավելվածի մեկնարկին աջակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոչ մի դեպքում մի՛ հավատացեք չափազանց լավը թվացող այս առաջարկին և զե՛րծ մնացեք նման հայտարարությունների ներքո տեղադրված հղումներով անցնելուց, ինչպես նաև անծանոթ ֆայլեր կամ հավելվածներ ներբեռնելուց:

Հիշե՛ք՝ միայն տեղադրված կեղծ հղումներով անցնելն արդեն իսկ բավարար է Ձեր անձնական և բանկային տվյալները հանցամիտներին հասանելի դարձնելու համար:

Եթե սոցիալական կայքերում կամ այլ տեսանելի վայրերում (տրանսպորտ, վերելակ և այլն) տեղադրված հայտարարությունների մեջ նկատել եք ստորև ներկայացված նշանները, ապա մեծ է հավանականությունը, որ դրանք կեղծ առաջարկներ են:

Խոստանում են կայուն, բարձր եկամուտներ՝ առանց որևէ առնչվող ռիսկի: Հիշե՛ք՝ ցանկացած ներդրում որոշակի ռիսկ է պարունակում, իսկ բարձր եկամտաբերությաՀայտարարությունները ներառում են անհասկանալի և անծանոթ արտահայտություններ, ինչպես նաև բարդ ներդրումային ռազմավարություն: Հիշե՛ք՝ իրական ընկերությունները հնարավորինս հստակ և թափանցիկ կերպով են տեղեկություն հաղորդում պոտենցիալ ներդրողներին:
Հայտարարությունը տարածած անձինք չեն տրամադրում համապատասխան ներդրումային փաստաթղթերը, ինչպիսին օրինակ՝ ազդագիրն է: Վերջինս մանրամասն ներկայացնում է ներդրման պայմանները, ընկերության ռիսկերը և այլ անհրաժեշտ տվյալներ: Միշտ ստուգե՛ք կարևոր փաստաթղթերի առկայությունը ներդրում կատարելուց առաջ: մբ ներդրումները սովորաբար ենթակա են ավելի բարձր ռիսկի:

Ստիպում են գործել հնարավորինս արագ, քանի որ առաջարկը հասանելի է սահմանափակ ժամանակահատվածում: Ձեզ մոտ հրատապության զգացում առաջացնելով՝ նրանք Ձեզ մղում են ոչ խելամիտ ներդրումային որոշումներ կայացնելու: Հիշե՛ք՝ իրական ընկերությունները միշտ տալիս են որոշում կայացնելու համար անհրաժեշտ ժամանակ, որպեսզի կարողանաք հետազոտություն իրականացնել կամ խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:

Ներդրումների մանրամասները անորոշ են և հայտարարությունը չի տալիս համապատասխան տեղեկատվություն ներդրումային ռազմավարության, առնչվող ռիսկերի կամ հենց ընկերության մասին: Հիշե՛ք՝ իրական ներդրումների պարագայում, ցանկացած ընկերություն պարտավոր է իր գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հրապարակել:

Հայտարարությունը հրապարակվել է չլիցենզավորված անձի կամ ընկերության կողմից: Նախքան ներդրում կատարելը ստուգե՛ք՝ արդյոք տվյալ ընկերությունը լիցենզավորված է համապատասխան կարգավորող մարմնի՝ Կենտրոնական բանկի, կողմից: ՀՀ կենտրոնական բանկի կայքում ներկայացված է ներդրումային գործունեությամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաև արժեթղթեր թողարկող ընկերությունների սպառիչ ցանկը:

Հայտարարությունները ներառում են անհասկանալի և անծանոթ արտահայտություններ, ինչպես նաև բարդ ներդրումային ռազմավարություն: Հիշե՛ք՝ իրական ընկերությունները հնարավորինս հստակ և թափանցիկ կերպով են տեղեկություն հաղորդում պոտենցիալ ներդրողներին:

Հայտարարությունը տարածած անձինք չեն տրամադրում համապատասխան ներդրումային փաստաթղթերը, ինչպիսին օրինակ՝ ազդագիրն է: Վերջինս մանրամասն ներկայացնում է ներդրման պայմանները, ընկերության ռիսկերը և այլ անհրաժեշտ տվյալներ: Միշտ ստուգե՛ք կարևոր փաստաթղթերի առկայությունը ներդրում կատարելուց առաջ:

Հիշե՛ք, որ կարևոր է լինել հետևողական և ծանոթանալ ներդրումային առաջարկի վերաբերյալ բոլոր մանրամասներին նախքան որոշում կայացնելը: Իսկ եթե բախվում եք ներդրումային խարդախության կամ կասկածներ ունեք, ապա դիմե՛ք ֆինանսական խորհրդատուի օգնությանը, ինչպես նաև խարդախության դեպքի մասին տեղեկացրե՛ք համապատասխան մարմիններին:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe