Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ հիդրոարևային էլեկտրակայանը
EconomicsArbat.media-ն գրում է, որ Չինաստանը շահագործման է հանձնել աշխարհի ամենամեծ հիդրոարևային էլեկտրակայանը, որը գտնվում է Սիչուան նահանգի Գանզի-Տիբեթի ինքնավար պրեֆեկտուրայում:
Կելայի արևային էլեկտրակայանի ընդհանուր տարածքը, որը կառուցվել է Լիանգհեկու ՀԷԿ-ի հիբրիդային հիդրոզոլային նախագծի առաջին փուլի շրջանակներում, կազմում է մոտ 1667 հա, իսկ դրվածքային հզորությունը՝ 1 մլն կՎտ։ Կայանը կարող է տարեկան արտադրել 2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները տարեկան ավելի քան 1,6 մլն տոննայով։
Լիանգհեկու ՀԷԿ-ը գտնվում է Յալոնցզյան գետի վրա՝ Գանզի-Տիբեթի ինքնավար մարզում և ունի 3 մլն կՎտ նախագծային դրվածքային հզորություն: Յալունցզյան գետի ավազանը Չինաստանի մաքուր էներգիայի բազաներից մեկն է:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am