$225 մլն․ ճապոնացիները սուպերհամակարգիչ կստեղծեն AI զարգացման համար, որը 2․5 անգամ հզոր կլինի առկա մոդելներից
International newsՃապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ նախատեսում է մինչև 2024-ը ստեղծել սուպերհամակարգիչ, որը 2.5 անգամ ավելի հզոր կլինի, քան գոյություն ունեցող մոդելները, այս մասին հայտնում է Nikkei Asiaպարբերականը։
Նախարարությունը մտադիր է նոր նախագծի համար 32 մլրդ իեն (մոտ 225 մլն դոլար) բյուջե հատկացնել։ Սուպերհամակարգիչը կօգտագործվի Ճապոնիայում արհեստական բանականության (AI) և աջակցելու համար այն ընկերություններին, որոնք զբաղվում են արհեստական բանականության ոլորտի հետազոտություններով և մշակմամբ։
Պարբերականը նաև նշում է, որ նոր սուպերհամակարգիչը պետք է օգնի ճապոնական ընկերություններին, որպեսզի դրանք հետ չմնան արևմտյան մրցակիցներից։
Նոր սուպերհամակարգիչը հասանելի կլինի ամպային հարթակների միջոցով օգտագործելու համար։ Ծրագիրը կիրականացվի նախարարության ենթակայությամբ գործող գիտահետազոտական կենտրոնների մասնակցությամբ։
Բացի դրանից, Ճապոնիայի բնական գիտությունների ինստիտուտի (RIKEN) գիտնականները Fujitsu-ի հետ միասին աշխատում են քվանտային հաշվարկները ինստիտուտում գործող Fugaku սուպերհամակարգչում ինտեգրելու ուղղությամբ, որը պետք է էլ ավելի կատարելագործվի մինչև 2025-ը։