«Մենք քո կարիքն ավելի շատ ունենք, քան դու՝ ազատության»․ այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է
BlogԱյսօր ՀՀԿ փոխ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նրան․
«Արմեն ախպեր, ծնունդդ շնորհավոր։ Աստծով ամեն բան հաղթահարվելու է: Քեզ կոտրել անհնար է, պայքարից հետ պահել՝ առավել եւս։
Դու հանուն ինքնիշխան Հայաստանի ու ինքնորոշված Արցախի պայքարի սիմվոլներից ես դարձել։ Մենք քո կարիքն ավելի շատ ունենք, քան դու՝ ազատության։
Պինդ գրկում եմ, Ախպերս։ Կենացդ, Աշոտյան ջան։ Հույս, Հավատ, Սեր։ Խավարից հետո հարություն լինելու է։ Հայ Ազգի, Հայաստանի ու Արցախի հարություն»։