Շուտով վրաններ ենք տեղադրելու Բաղրամյանի վրա, անժամկետ կմնանք այնքան, մինչև Փաշինյանը ընդունի. անհետ կորածի ծնող
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բոլորին խնդրում եմ միանալ մեզ, որ գոնե մեր տղերքը «մի ոտք» շուտ տուն գան: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը։
«Անհետ կորածների բոլոր ծնողներին խնդրում եմ թողեք ձեր հողը, գոմը, ամեն ինչը, եկեք ձեր ամենաթանկի համար պայքարեք։ Ո՞ւր են այն կանայք, որոնց ամուսինները տանը չեն, ո՞ւր են այդ կանայք», - ասաց զինծառայողի մայրը։
Նա ասաց, թե չեն հեռանալու Բաղրամյան պողոտայից, չեն բացելու ճանապարհը, անհրաժեշտության դեպքում վրաններ կտեղադրեն, կմնան, մինչև Փաշինյանը չընդունի իրենց։