Orer.am-ը ներկայացնում է կանանց համար « զգեստապահարանային հեղափոխություն» դարձած սեքսուալ զուգագուլպաների հետաքրքիր պատմությունը: 1939 թվականին Նյու-Յորքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը որոշիչ դեր խաղաց հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքում: DuPont քիմիական կոնցեռնի լաբորատորիայում 1838 թվականին ավարտվեցին նեյլոն սինթետիկ նյութի մշակման աշխատանքները, որոնք ուղեկցվում էին ակտիվ գովազդով: Մեկ տարի անց՝ վաճառքում հայտնվեցին նեյլոնե զուգագուլպաները, իսկ հին ֆավորիտները՝ մետաքսյա զուգագուլպաները, մնացին աղմկահարույց նորույթն արտադրող ընկերության հզոր գովազդային արշավի բուռն գրոհի տակ: Կարգախոսը հետևյալն էր. «Կրել մետաքսե, այլ ոչ թե նեյլոնե զուգագուլպաներ՝ նույնն է, ինչ ձին գերադասել մեքենայից»: Մի՞թե կանայք կարող էին դիմակայել այս գայթակղիչ խոսքերին: Այդ ժամանակից ի վեր անցել է 75 տարի, իսկ զուգագուլպաներն այսօր էլ կանանց զգեստապահարանում և տղամարդկանց սեքսուալ երևակայությունում կարևոր տեղ են զբաղեցնում:Նեյլոնե զուգագուլպաների վաճառք Վաշինգտոնում. 1945թ.
Ուոլլեսս Կարոտերսի (1896-1937թթ) հորինած նեյլոնը տեքստիլ արդյունաբերությունում բեկումնային էր: Արդյունքում DuPont ընկերությունը, հարստացավ միլիարդավոր դոլլարներով: Ի տարբերություն մետաքսի, նեյլոնե զուգագուլպաները լավ էին ձգվում, ձևը չէին կորցնում, չէին սահում և լավ էին դիմակայում ցրտին և խոնավությանը:
Մեծ Բրիտանիա, 1938թ.
Բրիտանական Հերթֆորդշիր գործարանի աշխատակցուհիներն անձամբ են փորձարկում արտադրանքը: Տեխնոլոգը զուգագուլպաների վրա ջուր է ցանում՝ համոզվելու համար, որ խոնավությունը դրանց չի վնասում:
Նյու-Յորք 5-րդ թաղամաս
1940 թվականին Նյու-Յորքում ընդամենը մեկ օրվա վաճառքի ընթացքում ամերիկուհիները գնեցին 5 միլիոն նեյլոնե զուգագուլպա:
ԱՄՆ, 1940թ.
Պատերազմի ժամանակ զուգագուլպաներն անհետացան վաճառքից:
1940թ.: Նկարը՝ Hulton-Deutsch Collection/CORBIS
Ռազմական դիֆիցիտի ընթացքում ճարպիկ կանայք գտան վաճառքից հանված զուգագուլպաների այլընտրանքային տարբերակը. նրանք «սլաքներ» էին նկարում հենց մերկ ոտքերի վրա՝ ստեղծելով զուգագուլպաների պատրանք:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կանայք թեթևացած շունչ քաշեցին: Իրենց սիրելի նեյլոնը կրկին վերադարձավ վաճառասեղաններին: Նկարը՝Bettmann/CORBIS:Ատլատիկ-Սիթի, 1949թ.: Նկարը՝ Bettmann/CORBIS
Կանայք համոզված էին, որ նեյլոնե զուգագուլպաների արտադրանքի համար նախատեսված ավտոմատացված սարքերը հանճարեղ են:
Չնայած նեյլոնե զուգագուլպաները կրկնակի անգամ թանկ էին, քան մետաքսե զուգագուլպաները, սակայն պահանջարկը գերազանցեց բոլոր սպասումները: Նկարը՝ Bettmann/CORBIS:1955-ի սեպտեմբեր. տեխնոլոգներն աշխատանքի ընթացքում: Նկարը՝ Hulton-Deutsch Collection/CORBIS1949թ-ի ապրիլ: Նկարը՝ Kurt Hutton/Picture Post/Getty Images/Fotobank
Ամերիկուհիները մանրամասն բացատրեցին, որ նեյլոնը պակաս կարևոր չէ մարդկության համար, քան այնպիսի գյուտերը, ինչպիսիք են ներքին այրման շարժիչը, ռադիոն և հեռախոսը:
1950-ական թվականներ, ԱՄՆ: Նկարը՝ Mondadori Portfolio/Getty Images/FotobankԶուգագուլպաները նույնիսկ տղամարդկանց սրտով էին:Փարիզ, 1954թ.: Նկարը՝ AFP:
Փարիզի խանութներից մեկի ցուցափեղկում Բրիջիտ Բարդոն և Տիլդա Տամարը գովազդում են զուգագուլպաները:
Վաշինգտոն, 1946թ.: Նկարը՝ Bettmann/CORBIS1942-ին նեյլոնե զուգագուլպաների արտադրության ծավալը հասավ մինչև ամսեկան 54 միլիոնի: