Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 5,5 դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 28-ին, կազմել է 386.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.57 դրամ (նվազել է 5.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.33 դրամ (նվազել է 4.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.25 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-384 դրամով, վաճառվում է 387-389 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-426 դրամով, վաճառվում է 426-438 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.91-4.22 դրամով, վաճառվում է 4.30-4.56 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:
Եվրոն գնվում է 420-423 դրամով, վաճառվում է 428-429 դրամով:
Ռուբլին գնվում է 4.15-4.18 դրամով, վաճառվում է 4.27-4.29 դրամով: