ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈՒLԻՍԻ). Համապետական հանրահավաք և երթ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Վագրերի համաշխարհային օր, Թայլանդ՝ Թայերենի օր, Ռումինիա՝ Ազգային օրհներգի օր, Մոլդովա՝ Սահմանադրության օր, Նորվեգիա՝ Սուրբ Օլաֆի մեծարման օր, Ռումինիա՝ Ազգային հիմնի օր, Ուկրաինա՝ Հատուկ գործողության ուժերի օր։
ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ
1817 – ծնվել է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին:
1845 – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացել է Արարատի գագաթը:
1916 – ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Ալիս Սափրիչը։
1928 – ծնվել է նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
1929 – ծնվել է երգահան Ավետ Տերտերյանը:
1991 – հայ աշխարհազորայինները Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Էրքեջ գյուղում գրոհել են ՕՄՈՆ–ի վրա, որի արդյունքում սպանվել է 7 ՕՄՈՆ–ական, իսկ 10–ը՝ վիրավորվել։ Ընդհարում է տեղի ունեցել նաև Ղարաբաղի Հադրութի շրջանի Ցանձոր գյուղ վերաբնակեցված ադրբեջանցիների և տեղացիների միջև։
2009 – հորդառատ անձրևի պատճառով Սպիտակ–Գյումրի ավտոճանապարհի Սպիտակ – Նալբանդ հատվածում թունելից պոկված ժայռաբեկորներն ընկել են հարակից բարձրավոլտ էլեկտրասյան վրա, որը տապալվել է երկաթգծի վրա և բախվել մարդատար Բաթումի–Երևան գնացքի էլեկտրաքարշի դիմային հատվածին: Զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
2016 – Սարի թաղում և Խորենացի փողոցում ուշ երեկոյան ոստիկանությունը հատուկ միջոցներ է գործադրել ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցող ցույցը ցրելու նպատակով, եղել են վիրավորներ և բերման ենթարկվածներ:
2019 – Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատախազության միջնորդությունը և ժամանակավորապես կասեցրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, որը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորն է։ Մեկ այլ քրեական գործով նրա աշխատասենյակը խուզարկել են, ապա կնքել։
2022 – «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում իրականացրել է համապետական հանրահավաք և երթ։
ԱՇԽԱՐՀ
1644 – վախճանվել է Հռոմի պապ Ուրբանոս 8–րդը։
1702 – Մեծ հյուսիսային պատերազմի ժամանակ ռուսական և շվեդական բանակների միջև տեղի է ունեցել Գումմելսգոֆի ճակատամարտը։
1722 – սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ։
1836 – Փարիզի Աստղի հրապարակում բացվել է Հաղթանակի կամարը։
1851 – Անիբալե դե Գասպարիսը հայտնաբերել է Էվնոմիա աստերոիդը։
1856 – վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանը։
1858 – Ճապոնիան արտասահմանցիների համար բացել է Տոկիոն և Օսական՝ վերջ տալով մեկուսացման քաղաքականությանը։
1883 – ծնվել է Իտալիայի 27–րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։
1890 – վախճանվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը։
1907 – Մեծ Բրիտանիայի բանակի գեներալ – լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծել է առաջին սկաուտական կազմակերպությունը:
1921 – Ադոլֆ Հիտլերը դարձել է Գերմանիայի ազգային–սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ։
1927 – ծնվել է հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ Հարի Մուլիշը:
1952 – տեղի է ունեցել ռեակտիվ ինքնաթիռի առաջին անկանգառ թռիչքը Խաղաղ օվկիանոսի վրայով։
1957 – հիմնադրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։
1958 – ստեղծվել է ՆԱՍՍԱ–ն՝ ԱՄՆ–ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը:
1973 – Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվել է միապետական կարգը, և երկիրը դարձել է հանրապետություն։
1979 – Արգենտինան և Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։
1983 – վախճանվել է կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ իսպանացի նշանավոր ռեժիսոր Լուիս Բունյուելը:
2005 – աստղագետները հայտնել են Էրիս գաճաճ մոլորակը հայտնաբերելու մասին։
2015 – Microsoft–ը ներկայացրել է իր նոր օպերացիոն համակարգը՝ Windows 10–ը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում