Ընդամենը 20 տարի, որպեսզի արևային էներգիան նվաճի ողջ աշխարհը
EconomicsԱրևային մարտկոցների և վահանակների առկայությունը տներում և արտադրության մեջ մինչ 2040 թվականն ավելի էժան կլինի, քան էներգիայի ցանկացած այլ աղբյուր, այդ թվում ածուխը և գազը։ «Bloomberg New Energy» հանդեսի զեկույցի համաձայն՝ արևային էներգիան իր տեղադրման ծախսերով շատ ավելի էժան է լինելու արդեն 2040 թվականին և առաջին հերթին Բրազիլիայի շնորհիվ, որն արմատական դեր է կատարում արևային էներգիայի ոլորտի փոփոխման առումով։
Հարավային Ամերիկայում արևային էներգիայի զարգացումը լրջագույն փոփոխություններ է բերում, իսկ ոլորտը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ գերազանցելով նույնիսկ ռուս–ուկրաինական պատերազմից հետո արևային հեղափոխություն իրականացրած Եվրոպային։
Ներկայումս արևային տեխնոլոգիաները դեռևս թանկ արժեն, սակայն ծավալների տարածման և նոր տեխնոլոգիական հմտությունների հետ միաժամանակ, վահանակների և մարտկոցների արտադրությունը վերափոխումների է ենթարկվել, մոնտաժման համար պահանջվող նյութերը վաճառվում են մի քանի անգամ ավելի էժան, քան ընդամենը մեկ-երկու տարի առաջ, իսկ արդեն գրեթե երկու տասնամյակ անց, սարքավորումների ցածր արժեքը թույլ կտա գրեթե ողջ երկիր մոլորակում արևային հեղափոխություն իրականացնել։
Հանդեսի վերլուծաբանները կարծում են, որ արդեն 2050 թվականին հնարավոր կլինի խոսել ամբողջական էներգիայի այլ աղբյուրներից հրաժարվելու և արևի էներգիային անցնելու հնարավորության մասին։ Ընդամենը 20 տարի, որպեսզի արևային էներգիան նվաճի ողջ աշխարհը, փաստել են հանդեսի վերլուծաբանները։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»:
Ադելինա Մանուչարյան