Հայտնի է, թե քանի հոգի են միացել «ՀայաՔվե»-ին
InterviewՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ՀայաՔվե» նախաձեռնությանն արդեն միացել է 54 հազար 800 քաղաքացի։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Պետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի պաշտպանության, արժանապատվության համար սկսված այս շարժումն արդեն անկասելի է։ Իշխանության բոլոր հնարքները միայն հակառակ արդյունք են ցույց տալիս, և նրանց գործողությունները ձախողվել են։ Դա փաստում է նաև մեր նախաձեռնության միացող անձանց քանակը։
Այս շաբաթվա ընթացքում մեզ միացել է ավելի քան 16 հազար քաղաքացի։Այս պահին ունենք 54 800 քաղաքացի, որոնք միացել են «Հայաքվեին», նրանցից 24 660–ը` Երևանում, 29 380-ը` մարզերում, իսկ 760-ը միացել է էլեկտրոնային տարբերակով»,– ասաց Չալաբյանը։