«Ռեալի» և մեկ խաղացող վնասվածք է ստացել և բաց կթողնի մեկ ամիս
SportԻսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 28-ամյա ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին ծնկատակի ջլի վնասվածք է ստացել եւ չի կարողանա խաղալ մեկ ամիս, հաղորդում է Onda Cero-ն։ Անցած մրցաշրջանում Ֆերլան Մենդին վնասվածքի պատճառով բաց էր թողել վերջնամասը։
Անցած շաբաթ վնասվածք էր ստացել նաեւ «Ռեալի» նորեկ, 18-ամյա թուրք հարձակվող Արդա Գյուլերը։ Նա աջ ծնկի մենիսկի վնասվածքի պատճառով տեւական բուժման կարիք ունի։
Արդա Գյուլերը այս ամիս է թուրքական «Ֆեներբահչեից» 20 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել Արքայական ակումբ՝ կնքելով 6 տարվա պայմանագիր։