«Խաչին մոտ» երգը՝ Տիգրան Ավինյանի կատարմամբ (Տեսանյութ)
TVՀանրային Հեռուստաընկերության «Չքաղաքականացնել» հաղորդումը հյուրընկալվել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Ավինյանի կինը՝ Մարիամ Փահլավունին, ասում է, որ ամուսինը մեծ տաղանդ ունի. «Այդ տաղանդը կայանում է նրանում, որ հայկական ռաբիզ երգերը ակուստիկ ձևավորումով կատարում է։ Ու ինքը դա անում է գաղտնի, միայն տանը։ Կարող եք համոզել նրան, որ հիմա կատարի»։
«Ազգը կհիասթափվի», - կատակով նշում է Ավինյանը։
Նա «Խաչին մոտ» երգը կատարում է իր ձևավորմամբ։
Դիտել՝ 18։52 րոպեից։