Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը
InterviewՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին է խոսել գործադիրի ղեկավարը։
Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։
Հիշեցնելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների մասին՝ վարչապետը կրկին արձանագրել է, որ միջազգային բարձրագույն դատական ատյանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումները Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել»,- գրել է նա։