Տոնոյան Դավիթ, գոնե Նիկոլի կազմակերպած այս մի հեշտամոլական խաբեբայությանը չմասնակցեիր. Աննա Մկրտչյան
BlogՆիկոլի հրահանգով <<մոստի>> վրա դավիթ տոնոյանի պարը տեսել ենք:
Նիկոլի հրահանգով անպետք զենքի ջարդոնի ֆոնին դավիթ տոնոյանի նկարվելը տեսել ենք:
Նիկոլի հրահանգով հուլիսյան դեպքերի բեմադրում տեսել ենք:
Նիկոլի հրահանգով նոր պատերազմ-նոր տարածքներ Դավիթ Տոնոյանի շոուն տեսել ենք:
Նիկոլի հրահանգով գործընկերներին, ընկերներին Դավիթ Տոնոյանի դավաճանությունը 18-ին թվին տեսել ենք (այդ թվում նիկոլի իշխանազավթմանը մասնակցություն-օժանդակությունը):
Նիկոլի հրահանգով պատերազմի կեղծման ընթացք Դավիթ տոնոյանի տեսել ենք:
Նիկոլի հրահանգով պատերազմի ժամանակ Նիկոլի դեմ արտահայտվողներին պատժելու ֆունկցիա դավիթ տոնոյանի կատարմամբ տեսել ենք:
Նիկոլի հրահանգով պատերազմից հետո շարունակվող իշխանազավթմանը դավիթ տոնոյանի մասնակցությունը տեսել ենք:
Եվ վերջիվերջո նիկոլի բաժակի ընկեր, ըստ քպ-շնիկների:
Տոնոյան Դավիթ, գոնե նիկոլի կազմակերպած այս մի հեշտամոլական խաբեբայությանը չմասնակցեիր:
Դու շնչել ու արտաշնչել ես նիկոլի հրահանգով ու շարունակում ես նույնը: Գոնե հիմա նիկոլին պարտակելու ֆունկցիայի մեջ չմտնեիր: Մեզ էլ այդ քայլով գոնե հեռավոր ու մշուշոտ հնարավորություն տայիր մտածել, որ դու ինչ որ մի պահ գոնե պաշտպանության նախարար ես եղել, ոչ թե դավաճան նիկոլի դավաճանական քայլերի անշեղ կատարողը:
Հ.Գ. Քանի հազար անգամ ուզում ես այդ դավաճանների խմբակին հարգելի ու պատվելի ածականներով օժտիր, դավաճանին էլ գերագույն ասա` ուզում ես խաղաղությամբ, ուզում ես պատերազմով, դրանք քեզ միևնույն է փչացրել են:
Փչացրել են 18-ին, 20-ին և հիմա: Այսօրվա ստորացման ցերեկույթին մասնակցությունդ քո առաջ դրած նպատակների տեսանկյունից մնալու են չարդարացված: Ուղղակի մի վերջին անգամ էլ ապացուցեցիր, որ դու երբեք մեր հայրենիքի պաշտպանության հետ կապ չես ունեցել:
Դավիթ Տոնոյան, եթե քեզ ինչ որ մեկը հույս է տվել, որ այսօրվա բեմադրությունը կանխելու է վաղվա Հայաստանի քննչական գործողությունները, ապա քեզ խաբել են: Այնպես որ, քո իսկ սիրած բանաձևով` նոր հարցաքննություններ-նոր մեղադրանքներ: