Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն ևս էժանացել է
EconomicsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 3-ին, կազմել է 386.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.25 դրամ (նվազել է 2.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.32 դրամ (նվազել է 6.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.11 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-384 դրամով, վաճառվում է 387-389 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 415-421 դրամով, վաճառվում է 425-433 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.80-4.08 դրամով, վաճառվում է 4.15-4.35 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 387.50-388 դրամով:
Եվրոն գնվում է 419-421 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:
Ռուբլին գնվում է 4.00-4.07 դրամով, վաճառվում է 4.15 դրամով: