Արտակարգ դեպք Երևանում
LifestyleՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը՝ 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նարեկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Արտաշես Կոստանյանը Նոր Նորք վարչական շրջանում՝ Դավիթ Բեկի պողոտայում, ծառայություն կատարելիս են լինում, երբ Peugeot մակնիշի ավտոմեքենայի վարորդը մոտենում է նրանց և հայտնում, որ ինքը տաքսի է վարում և իր ուղևորը հղի է, նրա մոտ ցավեր են առաջացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները այդ մասին տեղեկացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, ում հանձնարարականով էլ կնոջը Peugeot-ի միջից տեղափոխում են պարեկային ծառայողական ավտոմեքենա։
Պարեկները կնոջը տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ բժիշկներին հաջողվում է կնոջը առաջին բուժօգնություն ցուցաբերել ու կարճ ժամանակ անց, կինը, ով Լոռու մարզի բնակիչ, 32-ամյա Լուսինե Ք․-ն է, երկվորյակ է լույս աշխարհ բերում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխաները տղա և աղջիկ են և նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։