Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահել նաեւ կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները: Այս մասին նշվում է Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում։
Հիմնավորման մեշ նշվում է, որ նոր Քրեական օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսվում է պատժի տեսակները, որում «կալանքը» որպես պատժատեսակ նախատեսված չէ եւ փոխարենը նախատեսվում է «կարճաժամկետ ազատազրկումը», իսկ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատապարտված զինծառայողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում գործող կայազորային կարգապահական մեկուսարանը, ուստի նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության 22.05.2008թ. N 595-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն: