Վրաստանում աղետի զոհերի թիվը հասել է 22-ի
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (12:40) զոհերի թիվը հասել է 22-ի: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը (ԱԻԿ), հայտնում է Ալիք մեդիան:
Ըստ տեղեկության՝ մարմինը հայտանբերվել է աղետի էպիկենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա:
ԱԻԿ ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին հայտնել է, որ բացի այդ՝ Շովիից 24 կմ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են նաև մարդու մարմնի առանձին հատված: Ըստ նրա՝ այս պահին որոնվում է 11 անհետ կորած: Զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։
Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: