Բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 8-ից 14-ը Ինդոնեզիայի Բանդունգ քաղաքում տեղի ունեցած Աշխարհագրության 19-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է բրոնզե մեդալ:
Օլիմպիադային մասնակցել են 46 երկրների 177 աշակերտներ, յուրաքանչյուր թիմից առավելագույնը՝ 4 աշակերտ։ Բրոնզե մեդալի է արժանացել «Այբ» դպրոցի աշակերտ Տիգրան Մոսիկյանը: Օլիմպիադայի մեր թիմում ներգրավված են եղել նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Անի Սարգսյանը, Էլեն Նուրազյանը և Աշոտ Ավանեսյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):
Օլիմպիադան անցկացվել է առկա ձևաչափով, երեք փուլերով. առաջին փուլ` տեսական առաջադրանքներ, երկրորդ փուլ` դաշտային հետազոտություններ և երրորդ փուլ՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։
Հիշեցնենք, որ Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի։