Yerevan, 23.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դա արյամբ է մեզ փոխանցվել, դա դարերով է եկել, մենք միշտ մեկի լծի տակ ենք եղել. Մհեր Սեդրակյան

Նիկոլ Փաշինյանի չհաջողված նախաձեռնությունից մինչեւ Հայաստանի ԵՏՄ անդամակցումը: Ի՞նչ նպատակ էր իրականում հետապնդում նախագահի հրաժարականի նախագծի շրջանառումը, ի՞նչ կկորցնի եւ ի՞նչ նոր հաջողություններ կգրանցի Հայաստանը ՌԴ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների հաստատման դեպքում, այս և այլ կարեւորագույն հարցերի շուրջ, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: -Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը՝ ՀՀ նախագահի հրաժարականի պահանջը, ի՞նչ նպատակ էր այն իրականում հետապնդում: -Թե ինչ էր դա ես չեմ կարող ասել, երեւի Նիկոլ Փաշինյանին պետք էր ինչ-որ հարցում համոզվելու համար գնալ այդ քայլին եւ նա երեւի հասկացավ, որ դրա պահը դեռ չի հասունացել: Եթե երեք պատգամավոր է այդ նախաձեռնությանը միանում, ամոթ էլ է: Այս պարագայում ամոթ է նման նախաձեռնություն ձեռնարկել ու դրանով հանդես գալ: Ես ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ եւ աշխատում եմ իմ հարաբերությունները մարդկանց հետ ճիշտ պահել: Երեւի նրան պետք էր իմանալ, թե որ ֆրակցիան, ինչպես է տրամադրված, բայց խորհուրդ չէի տա Նիկոլ Փաշինյանին իր փորձարկումներն երկրորդ անգամ կրկնել: -Միգուցե Նիկոլ Փաշինյանը փորձում էր «փչացնել» եռյակին եւ ապացուցել, որ քաղաքական այդ ուժերն այդքան էլ ընդդիմադիր չէ, որքան փորձում են ձեւացնել իրենց: -Դա շատ բարդ հարց է: Իր վերջին քայլերին հետեւելով կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը բոլորին է դեմ, եւ՛ իշխանությանը, եւ՛ ընդդիմությանը: Այս դեպքում նա պետք է ինչ-որ ծրագիր ունենա ու ասի, թե ինչին է կոնկրետ դեմ: Դեռ նման ծրագիր չկա ու ինձ համար անհասկանալի է, թե իրականում ինչ ծրագիր էր սա: -Տեսանք, թե քվեարկության ինչ արդյունքներ գրանցվեցին ԵՏՄ-ի հետ կապված, ԲՀԿ խմբակցությունը կողմ քվեարկեց, ի՞նչ եք կարծում տվյալ քաղաքական ուժին արդյո՞ք չի կարելի «ծախված» համարել, քանի որ ամենակարեւոր պահերին նրանք բռնում են իշխանության պոչը: -ԵՏՄ-ի հետ կապված շատ ճիշտ են արել, որովհետեւ դեմ քվերակելուց առաջ նախ պետք է նայեն մեր հնարավորություններին, մեր ուժին: Ենթադրենք` մենք մնացինք անկախ ու ոչ մեկի հետ չանդամակցեցինք, չհամագործակցեցինք, ապա այդ դեպքում ի՞նչ է լինելու մեր վիճակը: Մենք չենք կարող ոչ մեկի հետ հարաբերություններ չունենալ, ինձ թվում է լավագույն տարբերակը Ռուսաստանն է: Հիմա կհարցնեք, իսկ ինչու՞ ոչ Եվրոպան, ասեմ, որովհետեւ թուրքը հնարավորության դեպքում մեզ հոշոտելու է, իսկ Պարսկաստանի հետ ինչքա՞ն կապենք մեր հույսը, ամեն դեպքում նրանք մուսուլման են: Այս դեպքում նորից կկրկնեմ, որ լավագույն տարբերակը Ռուսաստանն է, որի հետ մենք բարեկամական հարաբերություններ ունեցել ենք դեռ վաղուց: Մեր հույսը ռուսն է, պետք է հասկանանք, որ չենք կարող որպես պետություն անկախ լինենք եւ ոչ մեկին բանի տեղ չդնենք, մեկ է մեր ազգը մեկի լծի տակ պետք է լինի: Դա մեր արյամբ է մեզ փոխանցվել, դա դարերով է եկել, մենք միշտ մեկի լծի տակ ենք եղել, իսկ մենք բոլորս այսօր հասկանում ենք, որ լավագույն տարբերակը Ռուսաստանն է, մենք պետք է Ռուսաստանի հետ լինենք, մենք չենք կարող անկախ պետություն մնանք եւ ոչ մեկի հետ չհամագործակցենք: Մենք Ռուսաստանին պետք է միանանք` ելնելով մեր շահերից: -Շատ ընդդիմադիր քաղաքական գործիչներ գտնում են, որ ՌԴ-ին միանում ենք ստիպված, քանի որ ժամանակին սխալ արտաքին քաղաքականություն է տարվել եւ ներկայումս ունենք անվտանգության խնդիր: -Ոչ, սխալ քաղաքականություն չի տարվել, ընդհակառակը, եթե մենք գնում ենք ռուսի կողմը դա ճիշտ քաղաքականություն է եւ դա բոլորս ենք հասկանում: Հարց՝ իսկ ու՞մ հետեւեից գնանք, եթե ոչ ճանապարհ ունենք, ոչ էլ: Մեր քաղաքացիների 80%-ն ասում է, որ մեր հույսն ու հավատը՝ Ռուսաստանն է: Այն 20%-ը, որն ասելու է եկեք գնանք Եվրամիություն, այդ մարդիկ լինելու են կուսակցականները, որոնք ունեն որոշակի քաղաքական գիծ: Օրինակ՝ մեր հայրենակիցներից շատերը գնացել են Ռուսաստան լավ գումարներ են աշխատում ու այստեղի հայերին օգնում են, այստեղ հարց է առաջանում, իսկ այդ մարդկանց վիճակն ի՞նչ կլինի, չէ որ նրանք Հայաստանում ներդրումներ են անում, օգնում են մեր ազգին, մեր ժողովրդին: -Ներկայումս սննդամթերքի կտրուկ գնաճ է գրանցվում, բավականին մեծ տատանումներ է նկատվում դոլար-ռուբլի փոխարժեքում եւ այս ամենը հանգեցնում է նրան, որ ժողովրդի մեջ ինքնըստինքյան ձեւավորվում է բացասական տրամադրվածություն դեպի Ռուսաստանը, ինչի՞ կհանգեցնի այս ամենը: -Ասեմ, եթե Ռուսաստան-Ուկրաինա ներկայիս հարաբերությունները չլինեին, չէին կիրառվի սանկցիաներ եւ ամեն ինչ կարգին կլիներ: Ռուսաստանը թույլ պետություն չէ ու այս ամենը շտկվելու է: Ռուսաստանը հարուստ երկիր է, դրան կոտրել ծնկի բերել հնարավոր չէ: Ամեն դեպքում, գտնում եմ, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելը ճիշտ քայլ էր: Սոսե Չանդոյան
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive