Արցախում սրում են իրավիճակը. թիրախում նախկին պետնախարարն է
AnalysisԱրցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ռուս խաղաղապահների դեմ գործողություններն ու, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակի սրումն ուղղված է, ոչ այնքան Ադրբեջանի կամ ռուսական խաղաղապահների անգործության հետ, այլ Արցախի իրական ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ։
Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ ռուս խաղաղապահների դեմ ակցիաների ժամանակ քաշքշուկները և իրավիճակի արհեստական սրումն ուղեկցվում է փաշինյանական վարչախմբի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատի կողմից, Արցախի թիվ մեկ ընդդիմադիր միավորի՝ անվտանգության և զարգացման ճակատի և նրա համակարգող Ռուբեն Վարդանյանի թիրախավորմամբ։
Ի տարբերություն որոշ արկածախնդիր երևույթների, որոնց համար թիվ մեկ նպատակն իրավիճակն ամեն գնով սրելն ու ռուս խաղաղապահներին խնդիրների համար մեղավոր կարգելն է, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը գնում է չափազանց հաշվարկված և կշռադատված ուղղությամբ՝ փորձելով չվնասել Արցախի բնակիչներին, հենց դա է իրական պատասխանատվությունը մարդկանց և հանրության առջև, իսկ արկածախնդիր երիտասարդների խմբերը, որոնք բացարձակ ոչ մի պատասխանատվություն չունեն, ո՛չ արցախցիների, ո՛չ էլ հանրության առջև և փորձում են պոպուլիստական հայտարարություններով, տարատեսակ միջադեպեր հրահրելով ցույց տալ, թե իբր հենց իրենք են իրական ընդդիմադիր և կարող ուժը, այլ ոչ Արցախի անվտանգության և զարգացման ճակատը։
Բնականաբար, հաշվի առնելով այդ անձանց մտավոր սնանկությունը և արագ բացահայտվելու՝ «ծակվելու», հնարավորությունը, կարելի է փաստել, որ նրանց այս գործողություններն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանի որ Արցախում հրաշալի գիտակցում են, թե ով է իրականում իրենց կողքին։ Մարդիկ տեսել են նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի աշխատանքն իր պաշտոնավարման օրոք և տեսնում են նաև այսօր, թե ինչ նախաձեռնություններով է նա հանդես գալիս, մյուս կողմից տեսնում են արկածախնդիր և բացարձակ ոչնչի հետ կապ չունեցող խմբերի, որոնց կապում են, թե՛ փաշինյանական իշխանության և, թե՛ Արայիկ Հարությունյանի հետ։
Ալվինա Մանուկյան