Համահայկական խաղեր. հայտնի է կանանց ֆուտզալի չեմպիոնը
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համահայկական 8-րդ ամառային խաղերում օգոստոսի 17-ին կայացել է կանանց ֆուտզալի եզրափակիչը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Եզրափակիչ խաղը կայացել է Չարենցավանում: Չեմպիոնի կոչումը միմյանց հետ վիճարկել են «Արթիկ» և «Սիդնեյ-2» թիմերը: Դիմակայությունում առավել ուժեղ է գտնվել Արթիկը, որը հաղթել է 6:2 հաշվով՝ նվաճելով Համահայկական 8-րդ ամառային խաղերի չեմպիոնի տիտղոսը:
3-րդ տեղի համար խաղում «Երևան-1»-ը մրցել է «Երևան-2»-ի հետ և հաղթել 9:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Համահայկական խաղերը մեկնարկել են օգոստոսի 6-ից: