Արևային վահանակները մնացել են ԵՄ պահեստներում
Society«Ռիսթադ էներջի» ընկերության զեկույցի համաձայն՝ Եվրոպական միության պահեստներում պահվում են 40 գիգավատ արևային վահանակներ, ինչը գրեթե համասար է ողջ 2022 թվականի տեղադրված արևային վահանակներին՝ միության 27 երկրներում միասին վերցրած։
«Ազատություն արդյունահանվող վառելիքից» անունը կրող զեկույցում նշվում է, որ եթե այդ արևային վահանակները տեղադրվեին, դրանք կկարողանային փոխարինել 7 միլիարդ խմ արդյունահանվող գազին, իսկ արդեն այս տարվա վերջին այդ ծավալը կարող է հասնել 15 միլիարդ խմ, քանի որ «Ռիսթադ էներջի»-ի կանխատեսումների համաձայն՝ պահվող արևային վահանակների քանակությունը կհասնի 100 գիգավատի, որն է պատճառը, որ մինչև օրս արևային վահանակների այդ ահռելի քանակությունը դեռ տեղադրված չէ և չի միանում եվրոպական էներգետիկ ցանցին՝ օգնելու նվազեցնել ծախսերը և քաղաքական կախվածությունը։
Բանն այն է, որ ըստ փորձագետների, այս հանգամանքը վկայում է, թե գոյություն ունեն զգալի նեղ սողանքներ և խոչընդոտներ արևային վահանակների տեղադրման ճանապարհին։ Եվրոպական երկրներին անհրաժեշտ է ընդլայնել արևային վահանակներ տեղադրող մասնագետների պատրաստվածությունը, վերացնել էներգոհամակարգերի նեղ հատվածները և կարգավորել բյուրոկրատական գործընթացները, որպեսզի արևային վահանակները հնարավորինս արագ հեռանան պահեստներից և հայտնվեն տների և ձեռնարկությունների տանիքներին։
Խնդիրն այն է, որ տարբեր երկրներ, տարբեր կերպ են լուծում այս հարցերը, ինչի արդյունքում լրջագույն խնդիրներ են հարուցում ամբողջ եվրամիության համար։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նարինե Մամյան