ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՕԳՈՍՏՈՍԻ). Աշխարհում առաջին օդային ռմբակոծությունը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1865 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին։
1892– վախճանվել է նշանավոր գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը։
1894 – ծնվել է հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովը:
1917 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ Մարգարիտ Աթաբեկյանը՝ բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը և բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։
1919- Ղարաբաղցիների ընդհանուր ժողովը ժամանակավոր հրադադար է կնքել Ադրբեջանի հետ։
1938 – ծնվել է արձակագիր, լրագրող Ռաֆայել Ղազանչյանը։
1939 – ծնվել է հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա Ալբերտ Նալչաջյանը։
1940 – ծնվել է քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան)։
1979- Ժնևում թուրքական հյուպատոս Նիազի Ադալի ավտոմեքենայում ռումբ է պայթել, որից վերջինս չի տուժել, սակայն վիրավորվել է երկու անցորդ շվեյցարացի, ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։
1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ֆիզուլի քաղաքը։
2002 – Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել են Հայաստանի Հանրապետության մի շարք պետական մրցանակներ:
2002 - հրդեհ է բռնկվել «Նաիրիտի» բետոնե 6 պահեստարաններից մեկում, որտեղ պահվել է մոտ 100 տոննա հեղուկ քիմիական նյութ՝ էթինոլ լաք:
2008 - վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգել յանը:
2011 - վաղ առավոտյան Աբովյան փողոցի գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը:
2013 - Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները հանրահավաք են անցկացրել, որի ժամանակ հնչեցրել են Հայաստանում տիրող ամենաթողության մթնոլորտին, կոռուպցիային և անարդարությանը վերջ տալու կոչեր։
2017 - Գյումրիում շահագործման են հանձնվել առաջին սոցիալական բնակարանները։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողը եղել է ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանի ընտանիքը, իսկ 15 տոկոսի ներդրում կատարել է Գյումրու քաղաքապետարանը:
ԱՇԽԱՐՀ
1456 - Վալախիայի թագաժառանգ է դարձել Վլադ Դրակուլան, որը հայտնի է վամպիրների մասին լեգենդներից։
1584 – վախճանվել է լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկին։
1794 – հիմնադրվել է Օդեսա քաղաքը։
1796 - Գրաֆֆ-Ռեգենտ բուրական հանրապետությունը իր ոչ երկար գոյությունից հետո օկուպացվել է Մեծ Բրիտանիայի կողմից և միացվել Կապյան գաղութին։
1849 - օղակված Վենետիկի վրա ավստրիացիները աերոստատների օգնությամբ վառվող ռումբեր են նետել, որը հանդիսանում է աշխարհում առաջին օդային ռմբակոծությունը։
1862 – ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին:
1864 – ստորագրվել է առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
1865 - Ուիլ յամ Շեպպերդը արտոնագրել է հեղուկ օճառը։
1909 - Ռեյմսում սկսվել է աշխարհում առաջին ավիաշոուն, որին մասնակցել է 38 աերոպլան, որոնցից միայն 23-ին է հաջողվել երկինք բարձրանալ։
1914 - Ռուսաստանում, կապված պատերազմի հետ, արգելվել է սպիրտային խմիչքի վաճառքը։
1920 – ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին:
1922 - սպանվել է իռլանդացի զինվորական, քաղաքական գործիչ և հեղափոխական, Իռլանդիայի անկախության մարտիկ Մայքլ Ջոն Կոլլինզը։
1932 - Բի-ԲԻ-Սին սկսել է իր առաջին փորձնական հեռարձակումը։
1942 - Չել յաբինսկի գործարանում սկսել են արտադրել հանրահայտ Т-34 տանկեր։
1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ անհաջող մահափորձ է իրականացվել։
1989 - ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարել է Նեպտունի օղակները։
1991 – Ռուսաստանն ընդունել է իր պետական դրոշը՝ եռագույնը:
1999 – վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն (Շուրիկ)։
2006– Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում զոհվել է 160 մարդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում