Տապն ապահովում է Եվրոպայի էլեկտրականությունը
SocietyՀարավային Եվրոպայում անոմալ տաք ամռան ֆոնին էներգահամակարգի վրա լարվածությունը փոխհատուցվում է արևային էներգոգեներացիայով. այդ մասին գրում է «Reuters» գործակալությունը։
Իսպանիան անցած տարի հիմնովին է պատրաստվել ամռան տապին։ Նոր արևային էլեկտրակայանների ընդհանուր հզորությունն այս տարվա հոլիսին հասել է ռեկորդային 4,5 գիգավատի։ Դա թույլ է տվել Իսպանիային էներգիայի հուլիսյան կարիքների 24 %-ն ապահովել ինքնուրույն՝ արևի միջոցով։ Իսպանիայի ռեկորդներից հետ չեն մնում նաև Իտալիան և Հունաստանը։
Ռուսաստանից էներգետիկ կախվածութունից ազատվելու ձգտումը ստիպել են Հունաստանին, ինչպես և Իսպանիային նախորդ տարվա ընթացքում մեկնարկել առավելագույն թվով էլեկտրակայանները՝ հիմնված արևային էներգիայի վրա։
Արևային գեներացիան չի կարող մշտապես սնել էլեկտրական ցանցերը, մասնավորապես գիշերը, մառախուղին, բայց բազմաթիվ արևային վահանակների և մարտկոցների առկայությունը թույլ է տալիս բավարարել Իտալիայի և Հունաստանի առավելագույն պահանջարկը։ Այսպես հուլիսի 24-ին արևային ֆոտոէլեկտրական էներգիան ծածկել է Հունաստանի ընդհանուր էներգոկարիքների 30 %-ը, ինչպես նշել է Հունաստանի ցանցային օպերատորը։ Սա նշանակում է ընդամենը մեկ բան, որ պետությունը կարողացել է համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Հայաստանում արևային էներգիա արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Գրետա Բարխուդարյան