Տեղի ունեցավ «Սյունիք» բար-սրճարանի պաշտոնական բացման արարողությունը. նախաձեռնությունն իրականություն է դարձել ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ
SocietyՕգոստոսի 23-ին տեղի ունեցավ «Սյունիք» բար-սրճարանի պաշտոնական բացման արարողությունը։
Այսուհետ կապանցի ֆուտբոլասերները չեն մտածի, թե որտեղ գնալ սիրելի թիմերին երկրպագելու։ «Սյունիք» բար-սրճարանը հյուրընկալ դռներն է բացել նրանց համար, ովքեր սիրում են հաճելի ժամանակն ու համեղ ուտելիքը համատեղել։ Հայաստանում ֆուտբոլային ակումբին պատկանող առաջին բար-սրճարանն է, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները։ Նախաձեռնությունն իրականություն է դարձել ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ։