Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի սկզբին կայցելի Մոսկվա:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
Այցի ընթացքում ծրագրվում է քննարկել հացահատիկի գործարքը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների իրավիճակը և գազային հանգույցի նախագիծը:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ նախատեսված է Ֆիդանի այցը Ռուսաստան։
Մինչ այս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես նշել էր, որ Թուրքիայի արտգործնախարարը մոտ ապագայում «ծրագրում է այցելել Ռուսաստան»։