ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Society
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բրյանսկի և Կուրսկի մարզերի տարածքում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 27-ին, գիշերը և առավոտյան, Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչության փորձն է կատարել Ռուսաստանի Դաշնության տարածքի ուղղությամբ՝ օգտագործելով ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքեր: ՀՕՊ ուժերի կողմից թռիչքի ժամանակ հայտնաբերվել ու ոչնչացվել են երկու անօդաչու թռչող սարքեր Բրյանսկի և Կուրսկի մարզերի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարք էր ոչնչացվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Բրյանսկի մարզի Տրուբչևսկի շրջանի տարածքում։ Տուժածներ և ավերածություններ չկան։
Շաբաթ գիշերը ձախողվել է Կիևի կողմից Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում ահաբեկչություն իրականացնելու փորձը»,- հայտնել է ռուսական կողմը։