Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողների եւ ՊՆ պաշտոնյաների միջեւ եղած քաշքշուկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ: Այժմ ընթացքի մեջ է ԲՀԱ վարչության պետի հետ հանդիպումը: Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին փոխանցել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»,- հավելեց ՀՀ ՊՆ խոսնակը։
Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներն այժմ Պաշտպանության նախարարության շենքի փոքր դահլիճում են եւ պահանջում են հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ: