FLY ONE ARMENIA ավիաընկերությունը հայտնում է, որ ավիաընկերության օդային նավատորմը գործում է ողջ ծավալով
SocietyՍիրելի ուղևորներ,
FLY ONE ARMENIA ավիաընկերությունը հայտնում է, որ ավիաընկերության օդային նավատորմը գործում է ողջ ծավալով։ Դեպի Ռուսաստանի Դաշնություն և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան չվերթերն իրականացվում են ամբողջությամբ։
Ավիաընկերությունը վերադառնում է իր կանոնավոր չվացուցակին։
Շնորհակալ ենք մեր բոլոր ուղևորներին՝ համբերության ու համագործակցության համար