Կիլիան Մբապպեն հրաժարվեց
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն այս ամռանը հրաժարվել է պայմանագրով նախատեսված բոնուսները, որոնք նա պետք է ստանար ակումբից չհեռանալու համար, հաղորդում է ֆրանսիական L’Équipe-ը։ Ընդհանուր բոնուսների գումարը կազմում էր 100 միլիոն եվրո։
Նշվում է, որ Մբապեն դեռ համաձայնություն չի տվել պայմանագրի երկարաձգմանը մինչեւ 2025թ․ հունիս։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 3 հանդիպման, խփել է 5 գոլ։