Հայաստանի հավաքականը մեկնեց Թուրքիա
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Թուրքիա։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Թուրքիայի թիմին, սեպտեմբերին 11-ին Երեւանում կընդունի խորվաթներին։
5-րդ տուրի Թուրքիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Էսկիշեհիր քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։
Թուրքիա — Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարներ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Չիրո Կարբոնեն եւ Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ պաշտոնյան է Անտոնիո Ռապուանոն։
D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ 4 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։