Ճանապարհների, բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ Քաջարանում. սուբվենցիոն ծրագրեր՝ ԶՊՄԿ համաֆինանասվորմամբ
Society«Ինչպես 2022թ․, այնպես էլ 2023-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է ներգրավված լինել Սյունիքի համայնքների՝ ինչպես տարբեր սոցիալական, այնպես էլ սուբվենցիոն ծրագրերում։ Քաջարան համայնքում 2023թ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է իրականացնել ներհամայնքային ճանապարհների, ինչպես նաև բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը։
Գաբրելյանը, կարևորելով «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրումը քաղաքի զարգացման և բարեկարգման գործում, նշեց, որ ներհամայնքային ճանապարհների հիմնանորգման համար հատկացված գումարի ընդհանուր չափը 1 մլրդ 68 միլիոն դրամ է, որից 402.5 միլիոն դրամը համաֆինանսավորել է ԶՊՄԿ-ն։ Կոմբինատը ֆինանսավորել է նաև բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 122,8 միլիոն դրամից 34,6 միլիոնը։
Radar Armenia-ն ստորև ներկայացնում է Քաջարան համայնքում 2023թ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։
Նշենք, որ 2022թ․ Քաջարանի սուբվենցիոն ծրագրերի համար ԶՊՄԿ-ի հատկացրած գումարի չափը կազմել է ավելի քան 534 միլիոն դրամ։
Հայկ Մագոյան