Հարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել․ Մեսրոպ Առաքելյան
Blog«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախում վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Արդեն քանի օր է հոսանք չկա։ Շրջաններից բազմաթիվ տեղահանվածներ գիշերում են Ստեփանակերտի փողոցներում։
Շրջաններում բնակվողների մեծ մասը զրկված է սնունդից։
Հարյուրավոր զոհերի մի մասին դեռ չեն կարողանում հուղարկավորել։
Միևնույն ժամանակ իշխանության լածիրակները ստատուսներ են գրում իշխանությունը պահելու մասին։
Զբաղվեք մարդկանց տարհանելով։ Քանի՞ զոհ է պետք, որ հասկանաք հնարավոր չէ ապրել ցեղասպանի հետ։