Ցանքատարածությունների համար արևային մարտկոցների ներդրման անվտանգ մեթոդներ են ներդրվում Ուզբեկստանում
Economics24.kz-ն գրում է, որ Ուզբեկստանում ավելի քան 2 միլիոն հեկտար հողատարածք տուժում է էրոզիայից։ Դա հանրապետության ցանքատարածության գրեթե կեսն է։ Իրավիճակը կարող է սրել նաև գյուղատնտեսական հողերում արևային մարտկոցների լայնածավալ տեղադրումը։ Ուզբեկստանի գիտնականները մտահոգված են գյուղատնտեսության մեջ արևային մարտկոցների լայն կիրառմամբ։ Նրանք կարծում են, որ դրանց ոչ ճիշտ տեղադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ բերքի վրա։ Ընդ որում, այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ վնաս է ստանում հողը։
Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարության դեպարտամենտի ղեկավար Օյբեկ Սոատով. — Այսօր շատ դժվար է հստակ ասել, թե արևային մարտկոցների օգտագործումը որքան է վնասում երկրին։ Նույնիսկ համաշխարհային մակարդակի գիտնականները չեն կարող դա հստակ ասել: Բայց մենք արդեն ուսումնասիրել ենք եվրոպական երկրների, այդ թվում Գերմանիայի փորձը։ Կան որոշակի պահանջներ. Օրինակ արևային մարտկոցների տեղադրման համար թույլատրվում է հատկացնել մշակվող տարածքի միայն 10%-ը։ Այժմ մենք իրականացնում ենք այդ պրակտիկան։ Ֆերմերների համար այնքան էլ հեշտ չէ կարճ ժամանակում բավարարել նոր պահանջները։ Դա պայմանավորված է նրանով, որ մինչ արևային մարտկոցների տեղադրումը հաշվի չեն առնվել եվրոպական չափանիշները։ Այժմ Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է օրենքում մի շարք փոփոխություններ մտցնելու վրա։ Այս պահին ձևավորվում է առանց ցանքատարածություններին վնասելու էներգիայի այլընտրանքային աղբյուրների ակտիվ ներդրում։ Հորդորում ենք հողն օգտագործել հնարավորինս ռացիոնալ։ Հողի դեգրադացիայի խնդիրը սուր է ոչ միայն Ուզբեկստանում, այլև ողջ աշխարհում։ Այսօր Ուզբեկստանի գիտնականներն առաջարկում են հողերի արդյունավետ վերականգնման մի քանի մեթոդներ։ Դրանց թվում են կաթիլային ոռոգումը, ինչպես նաեւ զանգվածային ծառատունկը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am