Արևային էներգիան ապահովել է Գերմանիայի սպառման կեսից ավելին
EconomicsՎերականգնվող էներգիայի աղբյուրներն այս տարի ապահովել են Գերմանիայի էլեկտրականության սպառման կեսից ավելին։ Բադեն Վյուրտենբերգ քաղաքում գտնվող արևային էներգիայի և ջրածնի հետազոտությունների կենտրոնի տվյալներով ՝ հունվարից մինչև սեպտեմբեր էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինը էներգետիկայի մեջ աճել է մինչև 52 %, ինչը գրեթե 5 %-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Այս տարվա մարտից մինչև սեպտեմբեր էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինը 50 %-ից ավելի է եղել յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, ընդ որում մայիսը և հուլիսը եղել են հատկապես առատ, համապատասխանաբար 57 և 59 %։
Էներգիայի վերականգնվող աղբյուրների բաժինը Գերմանիայի ողջ էներգասպառման ոլորտում, հնարավոր է եղել ավելացնել ընդհանուր սպառման արդյունքում, սակայն փորձագետները նշում են, թե նախորդ տարվա համեմատ զգալի աճ է արձանագրվել, բացարձակ ծավալով արևային էներգիայի արտադրությունն աճել է 4 %-ով՝ հասնելով 199 միլիարդ կիլովատ ժամի այս տարվա առաջին երեք եռամսյակներում։
Գերմանիան իր առջև հավակնոտ ծրագիր է դրել մինչև 2050 թվականն ամբողջությամբ անցնել վերականգնվող էներգիայից ստացվող էլեկտրականության, սակայն փորձագետները նշում են, որ նման տեմպերի արդյունքում այդ մակարդակին կարող են հասնել ատռնվազն 1 տասնամյակ ավելի շուտ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Սոնա Մելիքյան