ԱրարատԲանկը շարունակում է վերադարձնել տեղահանված արցախահայերի գրավադրված ոսկյա զարդերը
SocietyԱրցախի Հանրապետության դեմ թշնամու կողմից սեպտեմբերի 19-ից մեկնարկած ռազմական
գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԱրարատԲանկը դեռ
տեղահանման օրերին որոշում էր կայացրել վերադարձնել այդ պահին Արցախում գտնվող վարկառուների
գրավադրված ոսկյա զարդերը։
Բռնի տեղահանման օրերին Ստեփանակերտ մասնաճյուղ դիմած ավելի քան 400 վարկառուի վերադարձվել
են ոսկյա զարդերը, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ ԱրարատԲանկի ջանքերի շնորհիվ
Ստեփանակերտ մասնաճյուղում գրավադրված ոսկյա զարդերը, որոնք չեն բաժանվել Ստեփանակերտ
մասնաճյուղում, տեղափոխվել են Երևան։ ԱրարատԲանկի վարկառու հանդիսացող այն արցախահայերը, ում
ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել մոտենալ Ստեփանակերտ մասնաճյուղ, անձը հաստատող
փաստաթղթով պետք է ներկայանան Պարոնյան 21/1 հասցեում գործող «Զարգացում» մասնաճյուղ։
ԱրարատԲանկը հոկտեմբերի 04-ից վերսկսում է ոսկյա զարդերի վերադարձման գործընթացը Երևանում՝
Պարոնյան 21/1 հասցեում գործող «Զարգացում» մասնաճյուղում։