ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Ավերիչ երկրաշարժից ու ցիկլոնից զոհվել է ավելի քան 160 հազար մարդ․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ուսուցիչների համաշխարհային օր, Ինդոնեզիա՝ Զինված ուժերի օր, Հայաստան՝ Ուսուցչի օր, Պորտուգալիա՝ Հանրապետության օր, Վանուատու՝ Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1935 –ծնվել է ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը:
2007- երեկոյան Թատրոնի և կինոյի ինստիտուտի շենքի մոտից սկսվել է «Հայֆեստ» 5-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր շքերթը: Մասնակիցները հասել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ էլ շարունակվել է տոնը` մինչև փառատոնի հանդիսավոր բացումը:
2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնական հրավերը՝ այցելելու Թուրքիա և համատեղ դիտելու ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
2011– վախճանվել է հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը՝ նշանավոր պարուսույց Վանուշ Խանամիրյանը:
2011-սկսել է գործել «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալը տարեկան 3,5 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորությամբ. ներդրումը կազմել է 160 միլիոն դոլար:
2012 –վախճանվել է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
2018-Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը:
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ և խորհրդակցություն անցկացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և բարձրագույն սպայակազմի հետ: Երեկոյան նա կոչ է արել վերջին տարում ծառայությունը ավարտած բոլոր երիտասարդներին՝ կամավոր մեկնել ճակատ:
ԱՇԽԱՐՀ
610 - Բյուզանդիայում թագադրվել է Հերակլիոս Ա կայսրը:
1143– Պորտուգալիան անկախացել է Լեոնի թագավորությունից, իսկ սկսած 1910 թվականից այդ օրը սկսել է նշվել որպես Հանրապետության տոն:
1502 - Քրիստաֆոր Կոլումբոսը հայտնագործել է Կոստա Ռիկա կղզին:
1713 – ծնվել է ֆրանսացի փիլիսոփա Դենի Դիդրոն:
1728 –ծնվել է ֆրանսիացի արկածախնդիր, դիվանագետ և հետախույզ Շեվալիե դը Էոնը, որն իր ամբողջ գիտակից կյանքի մեծ մասն անցկացրել է կնոջ կերպարում:
1793-Ֆրանսիայի Ազգային կոնվետի օրենքով մտցվել է Ֆրանսիական հանրապետական օրացույց:
1813 –վախճանվել է ամերիկյան գաղութարարների դեմ պայքարած հնդիկների առաջնորդ Թեկումսենը:
1823 –Անգլիայում սկսել է հրատարակվել աշխարհում առաջին բժշկական ամսագիրը՝ «Լանցետը»:
1848 –վախճանվել է գերմանա-ֆրանսիական կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը:
1864 - Հնդկաստանի Կալկաթա քաղաքը համարյա ամբողջովին ավերվել է ցիկլոնից, զոհվել է մոտ 60 000 մարդ:
1864 – ծնվել է կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը՝ ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Լուի Ժան Լյումիերը:
1902 –ծնվել է ամերիկացի ռեստորատոր և ռեստորանների ցանցի ստեղծող Ռեյ Կրոկը:
1910 - Պորտուգալիան դարձել է հանրապետություն:
1918 –վախճանվել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը:
1930 –Արկտիկայի հետազոտող Գեորգի Ուշակովը ավարտել է Հյուսիսային Երկրի հայտնագործումը և նրա արևմտյան ափին բարձրացրել է խորհրդային դրոշը:
1936– ծնվել է չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ Վացլավ Հավելը:
1954 - Իտալիան և Հարավսլավիան բաժանել են Տրիեստի մոտակա տարածքը:
1948– Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում տարբեր հաշվարկներով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:
1962- ավարտվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի ստեղծումը:
1986– Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի այցի կապակցությամբ բացօթյա համերգ է տվել, որին ներկա է եղել մոտ 800 000 մարդ:
1994–ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սկսել է նշվել ուսուցիչների օրը:
2000– Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ է տրվել Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:
2011 –վախճանվել է ամերիկացի գործարար, Apple Inc. ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:
2014 –վախճանվել է թատերական ռեժիսոր և դերասան, Տագանկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Լյուբիմովը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում