Բալվի տարածաշրջանում իրականացվում է արևային վահանակների պարկի լայնածավալ նախագիծ
EconomicsGorod.lv-ն գրում է, որ լատվիական Բալվիի շրջանում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, իրականացվում է լայնածավալ արևային վահանակների պարկի նախագիծ 400 մեգավատ անվանական միացման հզորությամբ (սա համարժեք է Ռիգայի հիդրոէլեկտրակայանի արտադրության ծավալին)։ Նախատեսվում է նաև կառուցել նոր ենթակայան, որը հնարավորություն կտա դադարեցնել ռուսական էլեկտրաէներգիայի օգտագործումը և անջատվել ռուսական էլեկտրացանցերից։
Օբյեկտի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի և նախատեսվում է ավարտել 2026 թվականին: Այդ պլանն իրականացնելու համար պետք է մի քանի հարյուր միլիոն եվրո ներդնել։ Նախագծի խթանման առաջին քայլերն արդեն արված են, ներդրվել է երկու միլիոն եվրոյի ավանդ։ Բալվի շրջանի ինքնակառավարման առաջնահերթությունների ցանկի վերևում ոչ միայն գյուղատնտեսությունն է, այլ նաև էներգետիկայի զարգացումը շեշտը դնելով հողմակայանների և արևային կայանների նախագծերի վրա։ Սահմանամերձ գոտում Բալթյան երկրներում արևային մարտկոցների ամենամեծ պարկը ստեղծելու համար վարձակալության է տրվել Կոտինի ֆերմային պատկանող 1100 հեկտար գյուղատնտեսական հողատարածք։
«Մենք ընտրություն կատարեցինք Կոտինիի գյուղացիական տնտեսության հողերի օգտին, քանի որ դրանք գտնվում են հենց սահմանին, և դրանց երկայնքով անցնում է Ռուսաստանին միացված բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, այժմ պատկերն ավելի պարզ է դարձել, թե որ տարածքները և ինչը որքանով մենք կօգտագործենք, ներկայումս նախատեսված է 650 հեկտար: Դրանք գտնվում են ոչ թե մեկ տեղում, այլ ցրված են Շկիլբենե ծխական գյուղի տարածքում, և դրանք կմիացվեն մալուխային գծերով, որոնք կհասնեն 8000 կիլոմետր երկարության, իսկ պանելային մակերեսը կկազմի 245 հեկտար»,- նշել է «PurpleGreen Energy B» ՍՊԸ-ի նախագծի մենեջեր Յուրիս Գերմանիսը ընդգծելով, որ մինչ այժմ ինքը չի ղեկավարել այնպիսի լայնածավալ նախագիծ, որում տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը գնահատվում է 490000 մեգավատտ, և որը կմատակարարի շուրջ 165000 տնային տնտեսությունների։ Նրա գլխավորությամբ ավելի համեստ արևային պարկեր են կառուցվել Լատվիայի այլ վայրերում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am