Ամերիկյան հայտնագործությունը հեղափոխություն կառաջացնի արևային էներգիայի ոլորտում
EconomicsԱրևային էներգետիկայի զարգացման ոլորտում ամերիկյան գիտնականները հեղափոխական հայտնագործություն են արել, որը կարող է լրջորեն վերաձևափոխել արևային էներգետիկան։
Արևային վահանակների արդյունավետությունը և արտադրողականության բարձրացումն ապահովելու նպատակով ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը պատկանող վերականգնվող աղբյուրների ազգային լաբարատորիան նոր երկկողմանի արևային վահանակ է ներկայացրել, նորարարական այդ վահանակը հիմնված է պերովսկիտային նյութի վրա, որը վերջին տարիներին զգալի ուշադրություն է հրավիրում արևային էներգիայի սարքավորումների արտադրողների մոտ։
Պերովսկիտը, մասնավորապես կալցիումի տիտանատը, թույլ է տալիս բարձր արդյուանվետության հասնել և նոր հեռանկարներ բերել ապագա սերունդների համար։ Այս նոր վահանակի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երկկողմանի է և կարող է նաև կլանել արտացոլված արևի լույսը, որը սովորաբար չի օգտագործվում վահանակի առաջնային հատվածի կողմից։ Այս կերպ մեկ վահանակի արդյունավետութունը 35 %-ից կարող է բարձրանալ մինչև 85 % և ավելի բարձր, ընդհուպ ապահովել մինչև 90 % նոր փոփոխությունների շնորհիվ։
Այս մոտեցումները թույլ կտա ընդլայնել արևային վահանակների արտադրողականությունը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արամ Սահակյան