Մի քանի օր առաջ «Ինսթագրամ» սոցիալական կայքը հեղեղվել էր «Զգուշացեք բժիշկ Մորոզից» հաղորդագրություններով: Կանայք, ովքեր դիմել էին նրան, ստիպված էին որոշ ժամանակ անց դիմել ուրիշ բժիշկներին, որպեսզի շտկեն նրա սխալները: Ոչ գրագետ մասնագետից տուժել են միլիարդեր Նիկոլայ Սարկիսովի կինը, J.L.Sark բրենդի դիզայներ և սեփականատեր Յուլիա Սարկիսովան և հեռուստահաղորդավարուհի Նատալյա Բուտևիչը:
Անցյալում մոդել, իսկ ներկայումս երեք երեխաների մայրը Յուլիա Սարկիսովան որոշել էր դիմել բժիշկ Մորոզին իր ծանոթների խորհուրդով:
Ես նրան խնդրեցի հեռացնել ծնկերիցս ավելորդությունները: Սակայն նրա ներարկումներից հետո ես կապտել էի, իսկ նա ինձ համոզում էր, որ դա նորմալ է: